Երևանում դադարեցվել է դպրոցի մոտ գործող գազա-բենզալցակայանի գործունեությունը

Դադարեցվել է գազա-բենզալցակայանների գործունեությունը
Կասեցվել է նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան 9/10 հասցեում գործող բենզալցակայանի գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի - Sputnik. Երևանում դադարեցվել է Հրաչյա Քոչարի փողոցում գտնվող գազա-բենզալցակայանի գործունեությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Նկարներում երևում է, որ գազա-բենզալցակայանը գտնվում է Գայի անվան N 129 հիմնական դպրոցի տարածքից մի քանի մետր հեռավորության վրա։
Նշվում է նաև, որ դադարեցվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան 9/10 հասցեում շահագործվող բենզալցակայանի գործունեությունը։
Դադարեցվել է գազա-բենզալցակայանների գործունեությունը
«Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնը շահագործվող գազա-բենզալցակայանների գործունեությունը դադարեցրել է։
1 / 4

Դադարեցվել է գազա-բենզալցակայանների գործունեությունը

2 / 4

Դադարեցվել է գազա-բենզալցակայանների գործունեությունը

3 / 4

Դադարեցվել է գազա-բենզալցակայանների գործունեությունը

4 / 4

Դադարեցվել է գազա-բենզալցակայանների գործունեությունը