ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Երևանը 16-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշում՝ համաձայն Numbeo գլոբալ տվյալների բազայի:
Այս հարթակում ամեն տարի ներկայացվում է աշխարհի քաղաքների վարկանիշը անվտանգության կամ հակառակը՝ հանցագործությունների տեսանկյունից։
Մեկ տարում Երևանը բարելավել է իր դիրքերը 4 կետով։ Նախորդ տարի մեր մայրաքաղքը 20-րդ տեղում էր։
Վարկանշային ցուցակի առաջին տեղում է Աբու Դաբին (ԱՄԷ), երկրորդ տեղում Թայբեյն է (Թայվան), իսկ եռյակը եզրափակում է Դոհան (Կատար):
Ըստ վարկանիշի՝ ամենակրիմինալ քաղաքը Կարակասն է (Վենեսուելա)։