Չինաստանում կներկայացվի Երևանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշներ

Չինաստանում կներկայացվի Երևանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշներ
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 5-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Չինաստանի Նինբո քաղաքում բացվել է «Նոյի երկիր» խորագրով ցուցահանդեսը Երևանի պատմության թանգարանի բացառիկ նմուշներով։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Տարոն Գևորգյանը։
Նշում է, որ ցուցահանդեսում ներկայացվել է թանգարանի հավաքածուից 94 ցուցանմուշ։ Օրինակ` ավանդական տարազ, գորգ, արծաթյա զարդեր, ասեղնագործված կտորներ, սպասք, որոնք թվագրվում են 18-20-րդ դդ.–ով։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Նինբոյի քաղաքապետարանի պաշտոնյաները, Նինբոյի թանգարանի տնօրեն Ճան Լիան, Չինաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչ Կորյուն Ղազարյանը, Երևանի պատմության թանգարանի աշխատակիցներ, «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Մխիթարյանը:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 5-ը։
Չինաստանում կներկայացվի Երևանի պատմության թանգարանի բացառիկ ցուցանմուշներ