ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այս պահին քննչական գործողություններ է իրականացնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նախարարության մամուլի պատասխանատու Աստղիկ Սարգսյանը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանին և Հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա Սիրականյանին բերման են ենթարկել։
Սարգյանն այս լուրը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց։
«Կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք գերկարևոր, բայց առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով»,–ասաց նա։
Ըստ ԶԼՄ–ների` պաշտոնյաներն իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել չարաշահումների կամ կոռուպցիոն գործարքների հետ կապված վարույթներով, գործով անցնում է նաև նախարար Վահան Քերոբյանը: