Հարավային Կովկասի քաղաքական առեղծվածներին ավելացավ եւս մեկը. Վրաստանում որոշեցին վարչապետ փոխել

Sputnik
Վերջին ամիսներին Հարավային Կովկասի երեք հանրապետություններում «ինչու»-ների պակաս չկա։ Նախ, Ալիևը չգիտես ինչու, որոշեց արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, թեև շատ հանգիստ վերընտրվելու էր 2025-ի հերթական ընտրություններում։
Հետո Հայաստանի իշխանությունները, որոնց առաջիկա ամիսներին բարդագույն խնդիրներ են սպասում, չգիտես ինչու, որոշեցին նոր Սահմանադրություն ընդունել, ավելին՝ ակնարկեցին, որ անհրաժեշտ է փոխել պետական զինանշանի սմայլիկ հիշեցնող առյուծին, մանավանդ որ, եթե Հայաստանում ընդհանրապես առյուծներ կան, ապա դրանք ոչ թե Խոսրովի արգելոցում են, այլ գազանանոցում կամ մեծահարուստներից մեկի կալվածքում։
Եվ վերջապես, Վրաստանում որոշեցին փոխել վարչապետին եւ կառավարության ղեկավար ընտրել իշխող կուսակցության ղեկավարին։ Էլի՝ չգիտես ինչու։
Ժամն է՝ լսելու Դուլյանին։