ՀՀ Սահմանադրությունը ունեցել է և ունի դրույթներ, որոնք պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական բոլոր փոփոխությունները և վերջին իրադարձությունները, խորհրդարանում Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Ադամովայի հետ համատեղ ասուլիսում նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ նոր Սահմանադրությունից հանվի անկախության հռչակագրին հղում անելու հատվածը, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին։
«Իմ կարծիքով, մենք պետք է հասկանանք, թե Հայաստանն ուր է գնում, ինչ նպատակներ է հետապնդում և ինչի համար է Հայաստանի Հանրապետության գոյությունը»,-ասել է ԱԺ նախագահը։
«Հայաստանի գոյությունը նրա համար է, որպեսզի մենք վերականգնենք մեր պատմական Մեծ Հայքը և Փոքր Հայքը, թե՞դա նրա մասին է, որ մենք 1991 թվականին ստացանք անկախություն, թե՞ դա ՀՀ քաղաքացու մասին է, որ պիտի ունենա բարեկեցիկ կյանք»,-իր պատասխանը հռետորական հարցապնդմամբ եզրափակել է Ալեն Սիմոնյանը։