Բանկերը վաղ թե ուշ ստիպված են լինելու իջեցնել վարկերի տոկոսները. Արմեն Քթոյան

Sputnik
Կոնտրոնական բանկի խորհրդի երեկ ընդունված որոշմամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.5 տոկոսային կետով՝ դարձնելով 8.75%:
2020թ–ի 44–օրյա պատերազմից սկսած ԿԲ–ն 2 տարի շարունակ պարբերաբար բարձրացնում էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ փորձելով զսպել երկրում երկնիշ թվերով աճող գնաճը:
Եվ միայն 2023թ-ին, երբ, տնտեսական իրոցություններով պայմանավորված, Հայաստանում գնաճը սկսեց կայունանալ ու նույնիսկ նվազման միտում դրսևորել, ԿԲ- սկսեց վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման քաղաքականություն վարել, ինչի արդյունքում այն 1 տարվա ընթացքում 10.75%-ից արդեն դարձել է 8.75%:
Ի տարբդրություն ԿԲ-ի հայաստանյան առևտրային բանկերն առայժ չեն շտապում վերանայել վարկերի բավական բարձրացած տոկոսադրույքները:
«Բանկերը վաղ թե ուշ ստիպված են լինելու իջեցնել վարկերի տոկոսները»,- Sputnik Արմենիայի եթերում ասել է Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը՝ խոսելով բանկային ոլորտում առկա իրավիճակի ու դրա հնարավոր պատճառների մասին: