2020-2022թթ. սրացումների հետևանքով ՀՀ–ից 303 անձ համարվում է անհետ կորած. ԿԽՄԿ

ԿԽՄԿ–ի ավտոմեքենաներից
12 ընտանիքի հաջողվել է պարզել իրենց հարազատների ճակատագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` հայ–ադրբեջանական հակամարտության` 2020-2022թթ․–ի սրացումների հետևանքով Հայաստանից 303 անձ դեռևս համարվում է անհետ կորած։ Տեղեկությունը հայտնում է ԿԽՄԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ 2023 թվականի ընթացքում ԿԽՄԿ է դիմել 62 ընտանիք` անհետ կորած իրենց հարազատների համար որոնման հայտեր բացելու նպատակով։
Արդյունքում 12 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը։
Տպավորություն է` միայն Բաքուն է ինչ-որ բան պահանջում. Կապրիելյանը` անհետ կորածների մասին