ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.5 տոկոսային կետով։ Նման որոշում է կայացվել ՀՀ կենտրոնական բանկի` այսօրվա խորհրդի նիստի ժամանակ։
Այսպիսով` վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձավ 8.75 %։
ՀՀ ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 10.25 %։
Ինչ վերաբերում է ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքին, ապա այն 7.25 % է:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ–ն վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով հերթական անգամ իջեցրել էր 2023 թ. դեկտեմբերի 12–ին` սահմանելով 9.25 %։