Ուկրաինական 21 ԱԹՍ է չեզոքացվել այս գիշեր ՌԴ տարածքում. ՊՆ

Ղրիմի երկնքում որսացել և ոչնչացրել են ինքնաթիռատիպ 11 անօդաչու թռչող սարք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Այս գիշեր ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի, Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի և Տուլայի շրջանների տարածքներում որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռատիպ 21 անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող թիրախների վրա ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարքի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության` հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի տարածքում որսացել և ոչնչացրել են 11 անօդաչու թռչող սարք, Բելգորոդի շրջանում 5 ԱԹՍ, Բրյանսկում 3, Կալուգայում` 1 և Տուլայում` 1։