Թուրքիայում ձկնորսական նավ է խորտակվել, կան զոհեր և անհետ կորածներ

Երեք նավ և մեկ ուղղաթիռ է մեկնել որոնողական աշխատանքներ կատարելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Թուրքիայի Իզմիր քաղաքում ձկնորսական նավ է խորտակվել, ինչի հետևանքով երեք մարդ է մահացել, հայտնում է Haberler.com-ը։
«Իզմիրի Դիքիլի թաղամասի ափերի մոտ ձկնորսական նավ է խորտակվել։ 10 մարդուց 3-ի մարմինները հայտնաբերվել են, 2 անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Խորտակվող նավի վրա գտնված մարդկանցից 5–ը ողջ են մնացել, նրանք վնասվածքներ ունեն»,- նշում է հրատարակությունը։
Առափնյա պահպանությունը որոնողական տարածք է ուղարկել երեք նավ և մեկ ուղղաթիռ։