ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու Սուրեն Վարոսյանն ազատվել է պաշտոնից։ Համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։
«Սուրեն Վարոսյանին 2024 թվականի հունվարի 31-ից ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»,– ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։
Հիշեցնենք` Վարոսյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2021 թվականի օգոստոսին։