ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. ՀՀ դատախազությունը ստացել է Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի դիմումը, որը վերաբերում է պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված երևանյան հուշարձանի պղծմանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազությունից։
«ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է դիմումը, օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»,– նշեցին գերատեսչությունից։
Հիշեցնենք` հունվարի 27-ին քաղաքացի Սամվել Շիրինյանը պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի մոտ պոկել և տրորել է ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավենները, տապալել ծաղկեպսակները և Ռուսաստանի հասցեին վիրավորական մեկնաբանություններով տեսանյութը հրապարակել «Tik Tok» սոցիալական ցանցում։ ՀՀ–ում Ռուսական տան ղեկավարը դեպքի առնչությամբ դիմել է գլխավոր դատախազին։
Նա ընդգծել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների հիման վրա էթնիկ ատելություն հրահրելը և բռնության կոչերն անընդունելի են, և միջադեպի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։