Խոշոր սկանդալ Բունդեսթագում. Բաքվի 2 լոբբիստների կոռուպցիոն գործերի մասին ֆիլմ կցուցադրվի

Գերմանացի նախկին պատգամավորներ Աքսել Ֆիշերն ու Թոմաս Լինդները ներգրավված են ադրբեջանական ղեկավարության կոռուպցիոն գործարքներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Ադրբեջանի ներկայացուցիչների և Բունդեսթագի երկու նախկին պատգամավորների մասնակցությամբ կոռուպցիոն սխեմաների մասին վավերագրական ֆիլմ կցուցադրվի Գերմանիայի առաջին ալիքով։
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն X սոցցանցում հայտնել է, որ Գերմանիայի խորհրդարանում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր խոշորագույն կոռուպցիոն սկանդալներից մեկն է եղել:
Շվաբեի խոսքով՝ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված են եղել Ակսել Ֆիշերն ու Էդուարդ Լինդները (ՔԴՄ-ՔՍՄ կոալիցիայից), որոնք կաշառք են ստացել Ադրբեջանից: Հենց այդ մասին է ֆիլմը, որը կցուցադրվի մարտի 6-ին։ Գերմանացի քաղաքական գործչի կարծիքով՝ պետք է այնպես անել, որ նման խայտառակ դրվագներն այլևս երբեք չկրկնվեն։
«Գորգային սկանդալ». իսպանական թանգարանը հայկական արծվագորգն ադրբեջանական է ներկայացրել
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն հունվարի 24-ին հրաժարվել է վավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, ինչը նշանակում է, որ պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվել է կազմակերպությունից: Այս ընթացքում այն կարող է վերադառնալ միայն այն դեպքում, եթե կատարի իր նորմատիվ պարտավորությունները: Իր որոշման մեջ ԵԽԽՎ-ն հղում է անում Լեռնային Ղարաբաղի և Լաչինի միջանցքի վերաբերյալ ավելի վաղ ընդունված բանաձևերին, որոնք Ադրբեջանն անտեսել է։