Հայաստանի և ԱՄՆ–ի զինված ուժերի ներկայացուցիչներն աշխատաժողով են անցկացրել Երևանում

Աշխատաժողովի մասնակիցները
Սեմինարի մասնակիցները քննարկել են Հայաստանի զինված ուժերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի և ԱՄՆ–ի զինված ուժերի ներկայացուցիչները Երևանում կայացած աշխատաժողովի ընթացքում քննարկել են փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը:
«Հայաստանի պաշտպանական ոլորտի շահագրգիռ կողմերի հետ քննարկվել են ՀՀ զինված ուժերին օգնելու և գործընկերների հետ փոխգործակցելիության մեծացման հնարավորությունները, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ աշխատաժողովը կայացել է անցյալ շաբաթ Երևանում։ Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտի ներկայացուցիչները:
Աշխատաժողովին ներկա է եղել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը: