Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզիչը կաշխատի NBA–ում

Ռեքս Կալամյան. Արխիվային լուսանկար
Ռեքս Կալամյանը NBA–ում աշխատելու 30 տարվա փորձ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը NBA–ի «Միլուոկի Բաքսի» ակումբի գլխավոր մարզիչ Դոկ Ռիվերսի օգնականը կդառնա։
NBA-ում 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող Կալամյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կմասնակցի 2027 թվականի աշխարհի առաջնության որակավորման առաջին փուլին:
Նշենք, որ որակավորման առաջին հանդիպումները կկայանան փետրվարի 22-ին և 25-ին, համապատասխանաբար Ավստրիայի և Ալբանիայի թիմերի հետ։