Երևան–Երասխ ճանապարհին բախվել է 10 մեքենա. պատճառը մերկասառույցն է

Առատ ձյան հետևանքները Արցախում. Արխիվային լուսանկար
Փաստի առնչությամբ ոստիկանությունում ձաստաթղթեր են ձևակերպվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Երևան–Երասխ ճանապարհի Մարմաշեն գյուղի վարչական տարածքում բախվել է 10 մեքենա` BMW, Mercedes, Mitsubishi, 2 Opel, ՎԱԶ 2107, Nissan March, Lada, ՎԱԶ 2106 և Samara մակնիշի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ վթարի պատճառը չմշակված և չմաքրված ճանապարհին առկա մերկասառույցն է եղել։
«Շղթայական վթարի հետևանքով տուժածներ չկան»,– գրում է կայքը։
Փաստի առնչությամբ փաստաթղթեր են ձևակերպվում, որպեսզի պարզվեն վարորդների ինքնությունը։