ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի - Sputnik. Փետրվարի 1-ին Բեռլինի օդանավակայանից բոլոր թռիչքները կչեղարկվեն անվտանգության ծառայության աշխատակիցների գործադուլի պատճառով, որը հորդորել է կազմակերպել երկրի մեծությամբ երկրորդ արհմիությունը` Ver.di–ն։ Այս մասին ասվում է օդանավակայանի հայտարարության մեջ։
Արհմիությունը պահանջում է բարձրացնել աշխատավարրձներն ու բարելավել օդանավակայանի աշխատակիցների աշխատանքային պայմանները։
«Մի շարք օդանավակայաններում անվտանգության ծառայությունների աշխատակիցների համար Ver.di արհմիության հայտարարած նախազգուշական գործադուլի պատճառով այս հինգշաբթի՝ 2024 թվականի փետրվարի 1-ին, Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանից թռիչքներ իրականացնելն անհնար է», - ասվում է օդանավակայանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Բացի այդ, օդանավակայանը հայտնել է, որ գործադուլը կարող է ազդել նաև ժամանող չվերթերի վրա։ Դրանց մասով որոշումները կկայացնեն ավիաընկերությունները։
Բեռլինի օդանավակայանով հինգշաբթի ընդհանուր շուրջ 170 չվերթ պետք է իրականացվեր, որոնց ժամանակ մոտ 50 հազար ուղևոր պետք է տեղափոխվեր։