ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը կին ղեկավար ունի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
«Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` Հեղինե Մարտիրոսյանը նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ղեկավարը նախկինում Գևորգ Հովհաննիսյանն էր։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2023 թվականի փետրվարին։