Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը այսօրվա ասուլիսում անդրադարձել է նաև Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերը 30 օրով կասեցնելու որոշմանը։ Նա ասել է, որ խնդիրը լուծված է, Ռուսաստանի գործընկերների հետ պայմանավորվել են ստեղծել թեժ գծի պես մի բան՝ ընթացքում առաջ եկած խնդիրները քննարկելու համար։
Հեռուստատեսության և Ռադիոյի հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև Հայկական հեռուստաընկերություններում ռուսական բովանդակությանը, նշելով, որ 6-7 տարի առաջ 80%-ը՝ այդ թվում ֆիլմերը, հաղորդումների մեծ մասը, նույնիսկ հարցազրույցները ռուսերեն էին, այժմ դրանք բացառապես հայերեն են։