Վրաստանի վարչապետի փոփոխությունն ուղիղ կապ ունի սպասվող ընտրությունների հետ. Պետրե Մամրաձե

Sputnik
Վրաստանը նոր վարչապետ կունենա։ «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն կզբաղեցնի նախարարների կաբինետի ղեկավարի և «Վրացական երազանքի» քաղաքական քարտուղարի պաշտոնը, իսկ Ղարիբաշվիլին կստանձնի կուսակցության նախագահի պաշտոնը։ «Իմեդի» հեռուստաալիքի տեղեկությամբ` Ղարիբաշվիլիի ու Կոբախիձեի պաշտոնների փոխանակման մասին կհայտարարվի փետրվարի 1-ին։
Որն է Վրաստաի իշխող կուսակցության որոշման նպատակը և ինչպես կանդրադառնա երկու Իրակլիների փոխատեղումը Վրաստան-Հայաստան հարաբերությունների վրա։ Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ Վրաստանի վարչապետի փոփոխությունը ոչ մի կերպ չի ազդի Թբիլիսիի արտաքին քաղաքական վեկտորի վրա, քանի որ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնից ազատվելը կապված է 2024 թվականի աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ և սովորական փոխատեղում է։