Թենիսի կորտերի թեման նոր զարգացում է ստանում։ Քաղաքապետը հայտնեց այն վայրը, որտեղ ամենայն հավանականությամբ կտեղափոխվեն կորտերը։
Երևանցիները թենիս կխաղան «Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից ավտոկայանատեղի տարածքում։ Այնտեղ նախկինում ուզում էին ֆուտբոլի դաշտ կառուցել, բայց հասկացել են, որ տարածքն ավելի հարմար է թենիսի կորտերի համար, որոնք էլ չեն տեղավորվում Օղակաձև այգու տրամաբանության մեջ։
Որքանով են թենիսի կորտերը տեղավորվում Մայր Հայաստան հուշահամալիրի տրամաբանության մեջ. Sputnik Արմենիան զրուցել է Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանի հետ։