Կոմունիզմն այդպես էլ չտեսանք, գոնե խաղաղության խաչմերուկը տեսնենք

Sputnik
Ուղիղ 65 տարի առաջ Խորհրդային Միության տանջված բնակիչների կյանքում ուրախալի իրադարձություն տեղի ունեցավ. 1959 թվականի հունվարի վերջին կայացած կոմունիստական համագումարում երկրի առաջնորդ Նիկիտա Խռուշչովը հայտնեց, որ սոցիալիզմը «լիակատար եւ վերջնական հաղթանակ է տարել», եւ սկսվում է կոմունիզմի կառուցման ժամանակաշրջանը։
Ցնծությունը կատարյալ դարձավ ընդամենը երկու տարի անց, երբ հայտարարվեց, որ այդ բաղձալի կոմունիզմը յոթ սարի հետեւում չէ, եւ ներկա սերունդը կապրի կոմունիզմի օրոք։ Ոմանք նաեւ կոնկրետ ժամկետներ էին նշում. թերթերից մեկն, օրինակ, գրեց, որ արդեն 1980 թվականին հասարակական տրանսպորտն անվճար կլինի բոլորի համար, իսկ ցանկացողները հնարավորություն կունենան օգտվելու անվճար ճաշարաններից։ Ամենահետաքրքիրն այն էր, որ ժողովրդի մեծ մասը հավատում էր։