Հայաստանը պետք է ռազմավարական որոշում կայացնի էներգետիկ զարգացման ձևաչափի հարցում . Արթուր Ավետիսյան

Sputnik
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարեց, որ Հայաստանը պետք է առաջիկա մեկուկես – երկու տարում կողմնորոշվի ատոմային էներգետիկան զարգացնելու ձևաչափի հարցում։
Դեկտեմբերին ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը կրկնակի երկարացնելու պայմանագիրը ստորագրելուց հետո թվում էր, թե դա արդեն խոսում է Հայաստանի կողմնորոշման մասին։ Բայց Էներգետիկ անվտանգության փորձագետն այս կարծիքի չէ։
Արթուր Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է, որ ատոմային էներգետիկան զարգացնելու ձևաչափը Հայաստանի համար դեռ բաց է։