Ոստիկանությունում կարող են ծառայել նաև 155 սմ հասակ և 47 կգ քաշ ունեցողները. ՀՀ ՆԳՆ

Ոստիկաններ
Վերանայվել են ՆԳՆ ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուի հասակի և քաշի սահմանային շեմերը նվազեցվել են։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Թեկնածուի հասակը 160 սմ-ից իջեցվել է 155 սմ-ի, իսկ քաշը՝ 50 կգ-ից 47 կգ-ի։
Նշվում է, որ ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող բժշկական և ֆիզիկական պահանջները վերանայվել են գործնականում օբյեկտիվորեն ծագած մի շարք խնդիրների լուծման նպատակով։
Բացի այդ, մի շարք մասնագիտական եզրույթներ համապատասխանեցվել են միջազգային չափորոշիչներին, իսկ նկարագրված հիվանդությունները՝ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական չափորոշիչներին։ Սահմանվել են միասնական պահանջներ, որոնք վերաբերում են ոստիկանության բոլոր ծառայություններին։