Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր

Սերգեյ Սմբատյան
Սերգեյ Սմբատյանը 2019 թվականից նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա համերգը, որը կղեկավարի հայ դիրիժորը, կկայանա փետրվարի 5-ին։
Հիշեցնենք, որ Սերգեյ Սմբատյանը 2019 թվականից նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է։
Առանց երաժշտության ոչ մի վայրկյան չեմ եղել. Սմբատյանը՝ ՔԿՀ–ում անցկացրած օրերի մասին