ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Վլադիմիր Պուտինին գրանցել է որպես ՌԴ նախագահի թեկնածու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Դաշնության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին: Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին:
Այս պահին պետության ղեկավարի պաշտոնին 11 մարդ է հավակնում։ ՌԴ ԿԸՀ-ն ավելի վաղ գրանցել էր նախագահի երեք թեկնածուի՝ Լեոնիդ Սլուցկիին, Նիկոլայ Խարիտոնովին և Վլադիսլավ Դավանկովին: Քանի որ երեքն էլ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ են, ընտրություններին որպես թեկնածու գրանցվելու համար նրանց սատարելու համար ստորագրահավաք չի պահանջվել։