Լարսը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Հունվարի 28–ին ճանապարհը բացվել էր թեթև մարդատար տրանսպորտի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Վրաստանից Ռուսաստան «Վերին Լարս» անցակետով (վրաց-ռուսական սահման) ճանապարհը բացվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Հիշեցնենք` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բոլոր մեքենաների համար փակվել էր հունվարի 27–ին։
Հունվարի 28–ին այն բացվել էր միայն թեթև մարդատար տրանսպորտի համար։