ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Իրանի իշխանությունները հայտարարել են` իրենք որևէ կապ չունեն Սիրիայում ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման հետ, որի հետևանքով 3 ամերիկացի զինվորական է զոհվել։
Ինչպես IRNA գործակալությանը հայտնել է ՄԱԿ–ում Իսլամական պետության ներկայացուցիչը, իրանական կողմը հարձակման հետ առնչություն չունի։
Իրաքի և Հորդանանի հետ սահմանների մոտ գտնվող Էտ–Տանֆ ռազմակայանին անօդաչու թռչող սարքի հարվածի (հունվարի 28-ին) հետևանքով զոհվել է 3 ամերիկացի զինծառայող, ևս 33-ը վիրավորվել են։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս կապակցությամբ հայտարարել է, որ Պենտագոնը գիտի, թե որ արմատական խմբավորումներն են կանգնած հարձակման հետևում։ Նրա խոսքով` այդ խմբավորումներն անպայման կպատժվեն։ Սենատոր Լինդսի Գրեմն իր հերթին կոչ է արել ուղիղ հարված հասցնել Իրանի ուղղությամբ, քանի որ անգամ բոլոր պրոիրանական խմբավորումների ոչնչացումը չի դադարեցնի ագրեսիան։