ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից որևէ գրություն չի ստացել դեսպան Սերգեյ Կոպիրկինին փոխելու կապակցությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Ես նման տեղեկություններ չունեմ, արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի փոփոխությանը, ապա, ըստ փոխնախարարի, հենց նորություն լինի, հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի։
Հիշեցնենք` 2023 թվականին լուր տարածվեց, որ ՀՀ իշխանությունները մտադիր են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին նշանակել ՌԴ–ում ՀՀ դեսպան, սակայն Ռուսաստանը մերժել է նրա թեկնածությունը։ Գուրգեն Արսենյանն ավելի ուշ հաստատեց, որ իրեն առաջարկ արվել է, ավելին` իր փաստաթղթերն արդեն գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, բայց պատասխան դեռ չի եկել։