Հայաստանում է հայտնի գործարար Դավիթ Յանը. նրան ընդունել է Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Դավիթ Յանին
ՀՀ վարչապետն ու հանրահայտ ֆիզիկոսը մտքեր են փոխանակել թվային ոլորտի մասնագետների պատրաստման հնարավորությունների շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արհեստական բանականության բնագավառում մեր երկրում ծրագրեր իրականացնելու ներուժը քննարկել է ֆիզիկոս, ABBYY ընկերության հիմնադիր, արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Newo.ai ընկերության նախագահ Դավիթ Յանի հետ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես արհեստական բանականության ոլորտում գրանցված համաշխարհային ձեռքբերումներն ու ոլորտի զարգացման հեռանկարները»,–նշված է հաղորդագրության մեջ:
Մտքեր են փոխանակվել թվային ոլորտի մասնագետների պատրաստման հնարավորությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա ներուժի շուրջ:
Հիշեցնենք` Դավիթ Յանը «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից մեկն է։