ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի - Sputnik. Մոլդովայում կայացել է Տուդոր Յուբիրչուի անվան ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշար, որին մասնակցել են նաև հայ երիտասարդ ըմբիշները, հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Մրցումներում փայլուն ելույթ են ունեցել և ոսկե մեդալներ են նվաճել 57 կգ Հայկո Գասպարյանը, 61 կգ Տիգրան Բունիաթյանը, 65 կգ Անդրանիկ Ավետիսյանը, 74 կգ Նարեկ Նիկողոսյանը, 86 կգ Ռազմիկ Եփրեմյանը և 125 կգ Հենրիկ Հայկյանը:
Բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ Արման Մուսիկյանն ու 79 կգ Նարեկ Գրիգորյանը: