ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Գազայի հատվածի սահմանները չպետք է փոփոխվեն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կարծում ենք, որ Գազայի հատվածի սահմանների փոփոխություններ չպետք է լինեն», - ասել է Դյուժարիկը` պատասխանելով անկլավի տարածքի հնարավոր կրճատման վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշման մասին հարցին:
Ըստ Financial Times-ի՝ Իսրայելի տարածքի և Գազայի հատվածի միջև բուֆերային գոտի ստեղծելու հարցը անհամաձայնության առարկա է Իսրայելի և ԱՄՆ-ի միջև։ ԱՄՆ–ը բազմիցս հայտարարել է, որ իրենք դեմ են լինելու ցանկացած քայլի, որը կհանգեցնի պաղեստինյան անկլավի տարածքի կրճատմանը:
Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում բուֆերային գոտի ստեղծելու ծրագրի մանրամասները։