ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է երկու երկրների միջև ռազմավարական մտերմության զարգացման մասին։ Այս մասին նա գրել է իր «X»–ի մկրոբլոգում։
Նա գրել է, որ նախօրեին Ֆրանսիայի ռազմական կցորդի հետ մասնակցել է հայոց բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Դեսպանը ուշադրություն է հրավիրել պաշտպանության ոլորտում երկու երկրների համագործակցության վրա և նշել, որ Հայաստանը պետք է ի վիճակի լինի պաշտպանել իր ինքնիշխանությունն ու իր բնակչությանը: