ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները կրկին պատգևավճար կստանան

Ալեն Սիմոնյանն այս մասին կարգադրություն է ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներն ու աշխատողները կրկին պատգևավճար կստանան։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Նշվում է, որ պարգևը կլինի միանվագ՝ համաձայն հավելվածների:
Նշենք, որ նման մեկ այլ որոշում էլ ԱԺ նախագահը ստորագրել էր հունվարի 22–ին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Ազգային ժողովի պատգամավորների պարգևավճարներն այսուհետ լինելու են ամեն սեպտեմբերի 21–ին և տարվերջին այն միջոցների շնորհիվ, որոնք խնայվել են։