2020-ից ստեղծված պայմաններում բանակը մեր անվտանգության միակ երաշխավորն է․ «Հայ Լաո»

Sputnik
44-օրյա պատերազմի մասնակիցներ, երգահաններ «Հայ Լաո»-ի Տիգրան և Վարդան Թադևոսյանները, թեև ռազմի դաշտ էին մեկնել առանց կիթառների, երբեմն իրենց ռազմահայրենասիրական երգերով առաջնագծում ավելի էին բարձրացնում զինվորի մարտական ոգին, բարոյահոգեբանական վիճակը, քան զենքը։
Եղբայրները պատմեցին նաև, թե ինչպես են բանակում, օգտվելով նմանությունից, կիսել հերթափոխը, կատարել «Զարթիր, որդյակ», «Պատերազմ, թե խաղաղություն» և «Առաքել, Մուշեղ» երգերը։