ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Վրաստանում վերականգնել են տրանսպորտային բոլոր միջոցների երթևեկությունը դեպի Հայաստան: Այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին Պառավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով:
Նշվում է, որ երթևեկությունը վերականգնվել է Կոդա–Փարցխիսի–Մանգլիսի–Ծալկա–Նինոծմինդա մայրուղու միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներից հետո։
Հիշեցնենք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մերկասառույցի պատճառով ներկայումս բեռնատարների համար փակ է Վրաստանից դեպի Ռուսաստան «Վերին Լարս» անցակետը: