Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը փորձում էր դանակով մտնել Վատիկանի հրապարակ

Տղամարդուն բերման ենթարկելիս ոստիկան է վիրավորվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապի քարոզից առաջ փորձում էր դանակով մտնել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Հռոմի ոստիկանության վարչության մամուլի ծառայությանը:
«Հրապարակ մուտք գործելիս հանդիսատեսի ստուգման ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է խոհանոցային դանակ, ձերբակալման ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ մեկ ոստիկան վնասվածք է ստացել։
Հռոմի պապը ավանդույթի համաձայն Առաքելական պալատի պատուհանից ելույթ է ունեցել հավատացյալների առաջ. Վատիկանի ժանդարմերիայի փոխանցմամբ ելույթին հրապարակում հետևել է մոտ 20 հազար մարդ: