Ռուսական զենքի հետ կապված հարցեր կան, բայց լուծումն ընթացքի մեջ է. ՀՀ ՊՆ փոխնախարար

ՀՀ ՊՆ փոխնախարարներն անդրադարձան այն հարցին, թե ինչ պետք է անել, որպեսզի ՀՀ ԶՈւ–ն լինի մարտունակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ռուսական զենքի հետ կապված հարցեր կան, բայց լուծումն ընթացքի մեջ է։ Եռաբլուրում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՊՆ փոխնախարար Հրաչյա Սարգսյանը։
«Դեռ քննարկելու հարցեր կան` ՌԴ–ից գնված զենքի` ամբողջութամբ մատակարարման հետ կապված, սակայն կարծում եմ, որ լուծում կգտնվի։ Պրոցեսն ընթացքի մեջ է»:
Ըստ նրա` մենք պետք է տոկունություն ունենանք, վերագնահատենք վերջին տարիներին տեղի ունեցած բացթողումները և դրա շրջանակում աշխատենք։
Նրա խոսքով` 2020 թ. 44–օրյա պատերազմից հետո բազմաթիվ քննարկումներ են ունեցել, խնդիրներ վերհանել, որոնց մասին, սակայն. այս պահին ճիշտ չի համարում բարձրաձայնել։
«Վերլուծութուններ են արվում, տարբեր քննարկումներ են տեղի ունենում, խնդիրներ կան, որոնց լուծման ճանապարհով ենք գնում»,– ընդգծեց նա:
Անդրադառնալով տարեսկզբին բանակում տեղի ունեցած դժբախտ դեպքերին` Հրաչյա Սարգսյանը նշեց, որ քննություն է տարվում, արդյունքները կհրապարակվեն: