Մաղթում եմ ոգու ամրություն. Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ

Նախագահը մաղթել է ոգու ամրություն, ուժ ու կորով բոլոր զինծառայողներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղության և հզորացման:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. 1992 թվականի հունվարի 28-ին Զինված ուժերի կազմավորումն անկախության և ինքնիշխանության համար պայքարում մեր ժողովրդի նվիրական իղձերի բյուրեղացումն էր, որն ապացուցում էր Հայաստանի Հանրապետության լինելիության իրավունքը, նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում։
«Այսօր մենք տոնելով բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը, խոնարհվում ենք հանուն մեր երկրի անկախության ու անվտանգության զոհվածների հիշատակի առաջ և միաժամանակ մեր երախտիքի խոսքն ու շնորհակալությունն ենք հայտնում Հայոց բանակի զինծառայողներին, որոնք անկախ եղանակային կամ որևէ այլ պայմաններից, անձնվիրաբար հսկում են մեր երկրի սահմանների անդորրն ու մեր քաղաքացիների անվտանգությունը»,-մասնավորապես նշված է ուղերձում:
Նախագահը մաղթել է ոգու ամրություն, ուժ ու կորով բոլոր զինծառայողներին՝ հանուն Հայաստանի Հանրապետության խաղաղության և հզորացման:
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 32-ամյակը։ 1992թ. հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը: