Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները փակ են բեռնատարների համար

Ձմեռային ճանապարհ
Բեռնատարների համար փակ է նաև Վանաձոր–Դիլիջան ավտոճանապարհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները, Վանաձոր–Դիլիջան ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Փակ է Տաշիր քաղաքից դեպի Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը և Սյունիք գյուղից Ջերմուկ քաղաքի խաչմերուկ տանող ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Վարդենյաց լեռնանցքը, Արթիկ–Ալագյազ, Ամասիա–Բերդաշեն և Վանաձոր–Ալավերդի ավտոճապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։