Հայաստան - Վրաստան սահման տանող ճանապարհը վատ եղանակի պատճառով փակ է

Ավտոճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունը բաց է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի - Sputnik. Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին Պառավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար ՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով: Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Բքի և վատ տեսանելիության պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է ներպետական նշանակության ավտոճանապարհի 94-ից մինչև 147-րդ կիլոմետր (Պառավանի լեռնանցք) հատվածում (Ծալկա-Նինոծմինդա):
Ավտոճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունը բաց է: