ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի – Sputnik. Ճանապարհի մերկասառույցի պատճառով այսօր ողբերգական ավտովթար է տեղի Արագածոտնի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 12։30–ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բյուրական–Աշտարակ ավտոճանապարհին` դեպի Բյուրական ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ծառին։
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։
Մահացողը վարորդի մայրն է, վիրավորներն էլ մահացածի թոռնիկներն են. վթարի հիմնական պատճառը նշված ճանապարհահատվածում բարձիթողի վիճակն է։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։