ՊՆ զորավարժարանում ցուցադրվել են հայրենական ռազմարդյունաբերության նորագույն միջոցները

Վարժանքի ավարտին Բանակի օրվա առթիվ գերատեսչական մեդալներ են հանձնվել մի շարք սպաների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՊՆ զորավարժարաններից մեկում ցուցադրվել են հայրենական ռազմարդյունաբերության տեխնիկական նորագույն միջոցներն ու դրանց կիրառման կարգը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունվարի 26-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք, որի նպատակն էր զինծառայողներին ծանոթացնել ժամանակակից պատերազմների ընթացքում իրականացվող ոչ համաչափ գործողությունների բնույթին, կատարելագործել զինանձնակազմի ռազմավարական և մարտավարական հմտությունները։
Հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք ՊՆ Զորավարժարաններից մեկում
Տարբեր զորատեսակների, այդ թվում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացված ցուցադրական պարապմունքի շրջանակում ներկայացվել են հայրենական ռազմարդյունաբերության տեխնիկական նորագույն միջոցներն ու դրանց կիրառման կարգը:
ՀՀ ԶՈւ բարձրաստիճան զինվորականները հետևում են հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունքի ընթացքին
Վարժանքի ավարտին Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով գերատեսչական մեդալներով պարգևատրված մի շարք սպաների պարգևները հանձնել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
1 / 2

ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյան

2 / 2

Հիբրիդային ցուցադրական մարտավարական պարապմունք ՊՆ Զորավարժարաններից մեկում