Պատմության ամենաարյունալի էջերից մեկը` Լենինգրադի շրջափակումը. արխիվային կադրեր

Լենինգրադի պաշարումը տևեց գրեթե երկուսուկես տարի` 872 օր։ Քաղաքում զանգվածային սով էր։ Մարդիկ սառույցը հալեցնելով ջուր էին ստանում, ամռանը Սուրբ Իսահակ տաճարի մոտակայքում բանջարեղեն աճեցնում, իսկ հացի օրական նորման մեկ անձի համար 125-ից 375 գրամ էր։
Sputnik
Լենինգրադի շրջափակման ճեղքման 80–ամյակի կապակցությամբ Sputnik Արմենիան արխիվային կադրերից ֆոտոշարք է հավաքել։
1 / 21

Լուսանկարն արվել է Լենինգրադի շրջափակման ժամանակ

2 / 21

Լենինգրադի ռմբակոծության հետևանքով Լիգովսկի պողոտայում բնակելի շենքն ամբողջությամբ ավերվել է

3 / 21

Շենքերի պատերին զգուշացնում են. «Քաղաքացիներ, հրետակոծության ժամանակ փողոցի այս կողմն ամենավտանգավորն է»

4 / 21

Սուրբ Իսահակի տաճարի մոտ զինվորականները կռիվ են տալիս` հետ մղելով գերմանական ինքնաթիռների գիշերային հարձակումը

5 / 21

168-րդ հետևակային դիվիզիայի զինվորները մարտի են ելել. Լենինգրադի ճակատ. 1941 թ.

6 / 21

Թռչող սարքերը Լենինգրադի փողոցներում. հոկտեմբեր 1941 թ

7 / 21

Գերմանական գնդակոծությունից ավերված դպրոցի շքամուտքում երեխաները դասաժամ են անցկացնում

8 / 21

Գիտությունների ակադեմիայի շենքի տանիքում հերթապահում են տեղի հակաօդային պաշտպանության զինծառայողները

9 / 21

Լենինգրադի բնակիչները նկուղներում հատուկ տաքացվող սարքերի միջոցով են տաք ջուր ունենում

10 / 21

Լենինգրադի Նևսկի պողոտան շրջափակման ժամանակ

11 / 21

Նկարիչ Իլյա Գլազունովի «Շրջափակված Լենինգրադ» նկարի կրկնօրինակը

12 / 21

Լենինգրադի փողոցները` ֆաշիստական օդային հարձակումից հետո

13 / 21

Կաղամբի բերքահավաք Սուրբ Իսահակի տաճարի մոտ գտնվող այգում

14 / 21

Նացիստական հրետակոծությունից և ռմբակոծությունից տուժած երեխաները Լենինգրադի հիվանդանոցներից մեկում

15 / 21

Կանանց հրշեջ ջոկատի զորավարժությունները Գրիբոյեդովի ջրանցքի մոտ

16 / 21

Հրետանային գնդակոծության զոհը

17 / 21

Խորհրդային Ի-16 կործանիչը շրջափակված Լենինգրադի երկնքում

18 / 21

Շրջափակված Լենինգրադից տարհանում են երեխաներին

19 / 21

Շրջափակված Լենինգրադում մարդիկ վառելափայտ են հավաքում

20 / 21

Լենինգրադի ռազմածովային հիվանդանոցի բուժքույր Աննա Յուշկևիչը կերակրում է վիրավորներից մեկին

21 / 21

Լենինգրադի շրջափակման օղակը ճեղքվել է 1943 թվականի հունվարի 18-ին. ճեղքումից հետո Լենինգրադի և Վոլխովի ռազմաճակատների զորքերի հանդիպումը