Լարսը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ճանապարհը փակ է ձնահոսքի բարձր վտանգի պատճառով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
Հակոբյանը հայտնել է, որ ճանապարհը փակ է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի բարձր վտանգի պատճառով։
Հիշեցնենք` Վերին Լարս տանող ճանապարհը բոլոր ավտոմեքենաների համար բացվել էր հունվարի 26–ին։