ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան կրկին հանդես է եկել Արևմուտքի հասցեին քննադատությամբ։ Տեղեկությունը հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
«Մենք առաջին օրվանից ասում էինք` ավելի ճիշտ կլինի ասել, որ Ուկրաինան պետք է հաղթի այս հակամարտությունում։ Քանի որ «Ուկրաինան պետք է հաղթի», ոչ թե «Ռուսաստանը չպետք է հաղթի», երկու տարբեր ռազմավարություններ են», - ասել է նա։
Կուլեբան ասել է` այն, ինչ Արևմուտքն արեց 2022 թվականի փետրվարի 24-ից հետո, ակնառու է և ուշագրավ, բայց կարող էր շատ ավելին անել, եթե այս երկու հասկացությունները չկանգնեին նրա ճանապարհին:
«Եվ որքան էլ դա խելահեղ հնչի, թվում է, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանի համար ավելի արդյունավետ գործընկեր է, քան մեզ համար մեր ընկերները։ Մեր գործընկերները երբեմն խեղդվում են անվերջ քննարկումների մեջ, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ որոշումներ կայացնելուն»,–ասել է Կուլեբան։
Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստորիուսն ի պատասխան հայտարարել է միայն, որ «Կուլեբան բևեռացման և էսկալացիայի հակում ունի։ Դա նրա իրավունքն է այն իրավիճակում, որում գտնվում է իր երկիրը»։