ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Սյունիք. Արխիվային լուսանկար
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ այսօր`ժամը 16։45-ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում։
«Սիսիանի խաչմերուկից մինչև «Զանգեր» կոչվող հատվածը միակողմանի, Վանաձոր-Դիլիջան, Թթուջուր-Նավուր ճանապարհահատվածները, Ստեփանավանի լեռնանցքը, Հովքից դեպի Դիլիջան ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր -Թումանյան, Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Գոգավան, Աշոցքի, Ամասիայի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: