Հայաստանում այսօր նշվում է սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը։ Առավոտյան սուրբ պատարգից առաջ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Սուրբ Սարգիս եկեղեցի է բերվել ձեռագիր Ավետարան, որը 17-րդ դարում ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից նույն եկեղեցում:
Ձեռագիր Ավետարանը
© Sputnik / Aram Nersesyan
Մայր Աթոռից էլ բերվել է սուրբ Սարգսի աջը։
Սուրբ Սարգսի աջը
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն 2007 թվականին սուրբ Սարգիս տոնը հռչակել է երիտասարդների օրհնության օր։ Մինչև 2021 թվականն անցկացվում էր նաև երիտասարդների կողմից սիրված կրոնական երթ՝ Մաշտոցի պողոտայից մինչև Երևանի Սիրահարների այգի։
Սուրբ Սարգսի տոնը համարվում է նաև ամուսնացած զույգերի օրհնության օր: Հոգևորականներն ասում են, որ տոնի հատուկ կարգերից ու կարևոր պայմաններից մեկը պատարագին մասնակցելն է, իսկ աղի բլիթը ժողովրդական սովորույթ է։ Սուրբ պատարագից հետո էլ եկեղեցիներում երիտասարդների օրհնության կարգ է անցկացվում։
Սուրբ Սարգսի տոնը Արարատյան թեմի Սուրբ Սարգիս եկեղեցում
© Sputnik / Aram Nersesyan
Աստիճանաբար տոնը արդիականացվել է՝ վերջին տարիներին սիրահարները միմյանց բացիկներ, ծաղիկներ ու քաղցրավենիք են նվիրում։