Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Toyota-ն և Mazda-ն. կա 6 վիրավոր

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 27-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կա 6 տուժած: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 13:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Mazda, Toyota և Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենաները»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Վթարի է ենթարկվել հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան. 1–ի փոխարեն 5 մարդ են տարել ԲԿ